Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 63

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ հիվանդությանը, փորձում էր ամեն գնով հույս տալ ու հավատալ հրաշքի, բայց Վահրամի վիճակը ժամ առ ժամ ավելի էր վատանում: Գիշերը, Վահրամը կամաց վեր կացավ, վերցրեց թուղթ ու գրիչը: Առաջինը որ գրեց, վերջին ցանկությունն էր: Իր կազմակերպությունն ամբողջությամբ վստահում էր Գոռին, բնակարանը՝ ընտանիքին, իսկ սիրտը` Արփիին: Վահրամը միայն Գոռին էր ասել ու կարծես համոզել էր, որ այս կտակի միջոցով հնարավոր կլինի իր իսկ սիրտը փոխպատվաստել Արփիին: Այլ տարբերակ չէր կարող լինել: Իր սիրտը կատարելապես առողջ է, իսկ անմիջապես փոխպատվաստումը մեծացնում է հավանականությունը սրտի` նոր մարմնում արագ հարմարվելուն: Թեպետ հավանականություն կա նաև մահանալ հետվիրահատական բարդացումներից, բայց իր սիրտը կանի ամեն հնարավորը, որ Արփին ապրի, ապրի նաև ինքը. իր սրտով նրա մարմնում: Երկրորդ նամակը Արփիի համար էր գրված. Վահրամը նամակներրը խնամքով տեղավորեց առանձին ծրարների մեջ: Հիմա հանգիստ կարող է քնել: Ամեն ինչ ավարտեց: Մնում է սպասել միայն: *** Առավոտյան իրեն ավելի վատ էր զգում, քան երբևէ, բայց փոխեց հագուստն ու գնաց Արփիի մոտ: Արփին արթուն էր, ու տեսնելով իրեն` ժպտաց: «Ինչպե՞ս կարող եմ չփորձել փրկել նրա կյանքը, - մտածեց Վահրամը, - միայն մեկ ժպիտի համար արժե կյանքը զոհել»: -Վահրա՞մ: Ի՞նչ է քեզ հետ կատարվում, այսօր դու ավելի վատ տեսք ունես, - հարցրեց Արփիին՝ տեսնելով Վահրամի է՛լ ավելի գունատ դեմքը: 65