Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 62

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Գոռը, որ մինչ այս պահը լուռ էր, խորը հոգոց հանեց ու դուրս եկավ: -Հաջորդ նոպան չի ուշանա, ես ուզում եմ նախապես այդ մասին ձեզ ասել: -Հարգելիս, մենք չենք կարող դոնոր դարձնել ամեն մեկին, նախ օրինական… -Ավելի լավ դոնոր չեք գտնի: Մեր արյան խմբերը նույնն են ու հազվադեպ հանդիպող: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է,ընդհատեց Վահրամը,- իսկ հիմա ազատեք ինձ այս լարերից ու ներարկիչներից: - Այդ մասին դեռ կխոսենք, իսկ հիմա պառկեք, բուժքրոջը կկանչեմ: Բժիշկը ու դուրս եկավ: Դռան մոտ կանգնած էր Գոռը: -Ցավում եմ, - տեսնելով Գոռին` ասաց բժիշկը, - իսկապես նման վիրահատությունը մահվան ելքով կավարտվի, բավական ուշ է վիրահատման համար, ու նա լավ գիտակցում է այդ ամենը: Ցավում եմ,- նորից կրկնեց բժիշկն ու հեռացավ: Երկար ժամանակ Գոռը չէր կարողանում հավատալ այն ամենին, ինչ կատարվում էր շուրջը: Մի կերպ կարողացավ հավաքել հոր բջջայինի համարը և երբ լսեց հոր ձայնը, լացն արդեն անկարող էր զսպել: *** Երեք օր անց Արփիի ինքնազգացողությունը բավակնին լավ էր, իսկ Վահրամինը կտրուկ վատացել էր: Հատկապես երբ ծնողներն իմացան, պահանջեցին, որ մշտապես բժիշկների հսկողություն լինի: Վահրամը այցելուից դարձավ ամենածանր հիվանդը: Այժմ անգամ տեղաշարժվելն էր իր համար բավականին բարդ: Ասես զգում էր, որ ամենն ավարտվում է, պետք է հասցներ անել, այն ինչ ճիշտ էր համարում: Մայրը, որ դեռ չէր հավատում որդու 64