Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 61

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ տվեցի բժշկին, նոր ամեն ինչ պարզ դարձավ: Հասկանո՞ւմ ես, նման մեկ նոպա, ու կարող ես էլ չարթնանալ... Գոռի ձայնը դողաց: -Գոռ, խնդրում եմ, փոխանակ ես լացեմ, դո՞ւ ես լացում, հանգստացիր: Հասկացիր, անհնար է վիրահատությունը, եթե մեկ հույսի նշույլ լիներ կարելի էր մտածել վիրահատության մասին, բայց չկա: Դրա համար գոնե ես կփրկեմ մեկ ուրիշի կյանքը, ով հավատում է հրաշքներին: Գոռը զարմացած նայեց Վահրամին: Նրան թվաց, որ Վահրամը զառանցում է, բայց երկու վայրկյան հետո գլխի ընկավ, թե ինչ նկատի ունի եղբայրը: Ներս մտավ նույն բժիշկը, ում տեսել էր երեկ Վահրամը: -Արդեն արթնացել ե՞ք: Երեկ մեզ լավ վախեցրիք: Ինչպե՞ս եք զգում ձեզ: -Երեկվանից ավելի լավ: -Մենք ձեր եղբոր հետ խոսում էինք ձեր առողջական վիճակի մասին, կարծում եմ, անհրաժեշտություն կա մնալ այստեղ` կրկնակի հետազոտվելու համար: -Այն թղթերը կրկնակի հետազոտության արդյունքն են: Ինչպես տեսնում եք, ու որքանով որ ես եմ հասկանում իմ բժշկական կրթությամբ, վիրահատությունը գրեթե անհնարին է: -Թողեք այդ ամենը մենք որոշենք… -Ոչ, ոչ, ես ուրիշ առաջարկ ունեմ: Բժիշկը հանեց V