Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 59

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ -Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն ու վերահսկելի, բժիշկը նորից նայեց Վահրամին,- անհրաժեշտ է շտապ փոխպատվաստում կատարել: Մենք արդեն դիմել ենք մեր գործընկերներին: Փոխպատվաստում մեզ մոտ արվում է բացառիկ դեպքերում և համապատասխան… Վահրամը չլսեց շարունակությունն. առաջ քայլեց դեպի հիվանդասենյակ: Արմինեն ևս փորձեց Վահրամի հետևից մտնել, բայց Նատալին կանգնացրեց ասելով՝ թող: Արփիի աչքերը փակ էին: Վահրամը մոտեցավ ու ձեռքը դրեց Արփիի ձեռքին: Հիշեց արտասովոր երազը: Ոչ, նշանադրության մատանին Արփիի մատին էր: -Ես այստեղ եմ, քո կողքին,-շշնջաց նա: Վահրամն զգաց, որ այլևս ի վիճակի չէ կանգնել ոտքի վրա, բայց հենց այդ պահին նրա մտքում միայն փոխպատվաստում բառն էր հնչում: Նա ետ գնաց, ոտքերն այլևս չէին ենթարկվում իրեն,