Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 54

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ անունը: Նորից անհասանելի: Այդպես էր արդեն երեք օր շարունակ: Նա չնկատեց` ինչպես բժիշկը մոտեցավ: -Բարև: Ես քեզ մենակ չէի սպասում, անկեղծ ասած: Կարող ենք ինձ մոտ անցնել: -Բարև ձեզ, - շփոթվեց Վահրամը, - չեմ ուզում անհանգստացնել ինձ հարազատ մարդկանց, - ժպտալով շարունակեց: Սեդրակյանը ձեռքը մեկնեց արդեն ոտքի կանգնած երիտասարդին: - Իսկապես, որ մեծ սիրտ ունես,- փորձեց կատակել բժիշկը: Վահրամի դեմքին նորից ժպիտ հայտնվեց: -Ներս գնանք: Երբ ներս մտան Վահրամի ականջին հասավ կնոջ ձայն: -… Այնքան երիտասարդ է: Սենյակում երկու բուժքույրերն էին, որ տեսնելով ներս մտնողներին` սենյակից դուրս եկան: -Ինչպե՞ս ես քեզ զգում այսօր, - հարցրեց բժիշկը, երբ նստեցին: -Գրեթե ոչինչ չի փոխվել՝ նույն թուլությունն ու գլխապտույտները: -Պարզ է, - գլուխը կախեց բժիշկը՝ ձևացնելով թե կարդում է բժշկական հետազոտության արդյունքները, որը կարդացել էր արդեն մի քանի անգամ: -Հասկանալի է... Անկեղծ ասած ես կուզեի նաև քո մտերիմներից մեկի հետ զրուցել: -Հարկավոր չէ, բժիշկ: Հասկանում ու զգում եմ, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Ասեք ինչպես կա: -Լավ, բայց ինձ համար ևս շատ դժվար է ասել քեզ... չգիտեմ` ի՛նչն է պատճառը, - բժիշկն ակնհայտորեն հուզվեց: Մի պահ լռություն տիրեց: Վահրամը չէր նայում բժշկի կողմը: Նրան ամեն ինչ պարզ դարձավ: Իր վիճակն ավելի քան ծանր է: Վերջապես խախտեց լռությունը. -Որքա՞ն ժամանակ ունեմ: -Հաստատ չեմ կարող ասել, դեռ երիտասարդ ես, և օրգանիզմը կարող է պայքարել, ուղղակի ամեն ինչ շա