Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 53

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ -Կգամ ավելի մանրամասն կպատմես, - ծիծաղով շարունակեց Վահրամը, - մայրիկին կասես ամենահամով ուտելիքները պատրաստի: -Եղավ, դե սպասում ենք: Վահրամն անջատեց հեռախոսն ու խորը հոգոց հանեց, ապա բացեց դուռը` կանչելով Անիին: Երբ Անինին եկավ, Վահրամն արդեն սեղանի մոտ էր, ու թղթապանակները դնում էր դարակը: -Թղթերը վաղը կնայեմ: Այսօր պետք է շուտ գնամ, դու էլ կարող ես այսօր շուտ գնալ: Հետո մի քանի հանձնարարական տալով՝ վեր կացավ, վերցրեց կոստյումն ու դուրս եկավ: Վերելակում գլուխն էլի պտտվեց: Մի պահ թվաց` ոչինչ չի տեսնում: Երբ նստեց մեքենան, գլուխն առավ ափերի մեջ: Մի բան այն չէր. ամեն ինչ ավելի լուրջ էր, քան պատկերացնում է: *** -Երիտասա՛րդ, կարո՞ղ եմ օգնել: -Բժիշկ Սեդրակյանը տեղո՞ւմ է: Եկել եմ հետազոտության արդյունքների ետևից, բայց ուզում էի անձամբ հանդիպել: -Իհարկե, հիմա նա կգա: Կասե՞ք Ձեր անունը: -Վահրամ Տիգրանյան: Փնտրտուքը երկար չտևեց: -Կխնդրեի նստեք, մինչև բժիշկը գա,- քիչ հետո առաջարկեց բուժքույրը: -Շնորհակալ եմ: Միջանցքում ոչ ոք չմնաց, բուժքույրը հեռացավ` հավանաբար, բժշկին տեղյակ պահելու համար: Վահրամի ուշադիր հայացքից չվրիպեց բուժքրոջ շփոթմունքը: Գրպանից հանեց բջջայինն ու սեղմեց զանգի կոճակը: Հեռախոսի էկրանին հայտնվեց Արփի 55