Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 52

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ -Սուրճ կուզե՞ք: -Ո՛չ, շնորհակալություն: Օրիորդն էլ հարց չտվեց` հասկանալով, որ տնօրենին ոչինչ հարկավոր չէ, շրջվեց դեպի դուռը: -Անի՛, - կանչեց Վահրամը: Անին շրջվեց. -Այո՞: -Շնորհակալ եմ... Անին մի փոքր զարմացավ: Առաջին անգամ էր, որ իրեն բարձրաձայն շնորհակալություն էր հայտնում: Վահրամը բավականին զուսպ էր բառերն արտասանելիս: Անգամ շնորհակալություն հայտնելը միայն գլխի մեկ շարժումով էր արտահայտում: Անիի դեմքին փոքրիկ ժպիտ խաղաց: -Խնդրեմ... Հազիվ էր Անին փակել աշխատասենյակ