Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 51

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ «Այս աշխարհը կա միայն այն պատճառով, որ մենք կանք այս աշխարհում, իսկ առանց մեզ այն կմնա միայն ուրիշների համար»: Վահրամը չէր էլ հիշում` որտե՛ղ էր կարդացել այս բառերը, բայց դրանք արդեն մի քանի օր գլխից դուրս չէին գալիս: Վառեց ծխախոտն ու մոտեցավ պատուհանին: Գլուխն էլի պտտվեց: Բացեց պատուհանը, ու թարմ օդը փողոցային աղմուկի հետ խուժեց աշխատասենյակ: Դուռը թակեցին: Երբ շրջվեց, գործավարուհին արդեն բացել էր դուռը: -Պարոն Տիգրանյան, այն թղթերն են, որ պահանջել էիք: -Դիր սեղանին, լա՞վ,- ծուխն արտաշնչելով` խոսեց Վահրամը: Գործավարուհին թղթապանակը դրեց սեղանին: 53