Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 50

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Երկվայրկյան հետո ես նորից բարձունքում էի: Նորից սկսվեց աղմուկը, բայց ամենահստակը իմ ներքին ձայնն էր՝ «Էությունդ Բնությունն է, Բնությունը՝ հավերժությունը: Էությունն հավերժ է…»: Զգացի քամու բախվելը մարմնիս, թեպետ չէի տեսնում ինձ, բայց զգացի ինչպես քամին հարվածեց դեմքիս ու ես մի քանի քայլ ետ գնացի: Այն չէր դադարում: Իբրև թե փակեցի աչքերս: Ձայներն անհետացան: Ականջիս շարժիչի ու քամուց թրթռացող շորերի ձայն սկսեց հասնել: Բացեցի աչքերս: Գիրկս ճամպրուկն էր, իսկ դիմացս նստած գործընկերուրիհիս ամբողջությամբ իջեցրել էր ապակին, ու լեռնային թարմ օդը ագահորեն ներս էր խուժում: Ամպից ազատվել էինք, բայց այն շատ մոտ էր: — Ուզում եմ բռնել ամպը, — բացականչեց նա: Բոլորս ծիծաղեցինք: «Իսկ ես մի քանի վայրկյան առաջ հենց այդ ամպն էի ու ողջ բնությունը, — մտքուս ավելացրի ես: — Էությունն հավերժ է, Բնությունը՝ էությունդ կամ հակառակը ինչպես լսել էի իմ երազում: Այդ խոսքերի շուրջ դեռ շա՜տ կխորհեմ, իսկ հիմա արժե վայլել մաքուր օդը»: Ես թաքուն ժպտացի ու միացա ընկերներիս զվարճանքին: Իմ երազն անհետացավ, բայց մնաց լուսանկարը: Չգիտեմ, այս պահին, ես կրակն էի, հողը, ջուրը, թե օդը, բայց ֆիզիկական մարմինս մեքենայում էր, իսկ մեքանան սլանում էր Սյունյաց աշխարհի հրաշք բնության քարքարոտ ճանապարհով, որի մի մասնիկն էի դարձել ես՝ իմ անիրական երազում…. 52