Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 49

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ կընկնեմ անդունդը, բայց չընկա, այլ սլացա առաջ, դեպի դիմացի անտառապատ լեռան լանջը: Մի ակնթարթ ու հիմա էլ կանգնած էի ծառերի կատարներին: Նորից սկսվեց բնության ընկալումը: Ականջներս որսում էին ամենաթույլ ձայնն անգամ, մեղվի թևիկերի շարժումից մինչև մանկան լացը: Ոչ մի ձայն չէր միախառնվում, յուրաքանչյուրը հստակ ու պարզ լսվում էր ականջիս: Ասես ես ունեի միլիարդավոր ականջներ որպեսզի ոչ մի ձայն, ոչ մի բացականչություն, լաց, ծիծաղ բաց չթողնեի: Յուրաքանչյուր ձայն առանձնահատուկ էր ու յուրօրինակ: Մի պահ ձայները կորան, նորից տիրեց լռություն: Անսահման թեթևություն զգացի: Ասես ճախրեի երկնքում՝ անմարմին ու անսահման ազատ: Զգում էի օդի ամեն մասնիկի շարժումը, տարածումը: Հետո զգացի ջերմություն ու լույս, որ մեծ արագությամբ սլանում էր հեռու ու ես հենց այդ լույսի մեջ էի, ես լույսն էի: Այն կանգ չէր առնում, ինձ հետ գալիս էր անսկիզբ հեռուներից ու սլանում անծայր հեռուներ: Ոչ մի արգելք չկար, ամեն ինչ հաղթահարվում էր, բայց հանկարծ երևաց կապույտ մի կետ, մեկ ակնթարթ հետո ես բախվեցի այդ կապույտին: Աստիճանաբար տեսարանը փոխվեց ու ես դարձա ալիք, մի հսկայական ջրային հոսանք, որ անկառ