Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 48

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ բնությունն էր ու ես: Արագ բացեցի աչքերս: Սա ընդամենը տեսիլք էր, գուցե երազ, բայց ես չի քնել: Հստակ լսում էի մեքենայի շարժիչի ձայնն ու առավել ևս մեկ վայրկյան առաջ ես արթուն էի… Մառախուղը վերածվեց անձրևի: Օդում կախված ջրային գոլորշիներն ավելի թանձրանալով ոչ թե վար էին թափվում, այլ պարզապես կպչում էին ապակուն ու հոսում ներքև: «Իսկապես մի փոքր կարելի է քնել», — մտածեցի ես ու ճամպրուկը բարձի փոխարեն գլխիս տակ առնելով, փակեցի աչքերս: Որոշ ժամանակ դեռ լսում էի մեքենայի ձայնն ու զգում վերելքը: Հանկարծ լռություն տիրեց: Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ: Զգացի ինչպես է լսողություննս ավելի սրվում՝ գեթ մեկ աղմուկի աղբյուր որսալու համար, բայց ապարդյուն: Ոչինչ: Գործի դրեցի մյուս կարևոր զգայարանը՝ բացեցի աչքերս ու տեսա այն, ինչ հավանաբար երբեք չեմ տեսնի այլևս: Իմ առջև նորից անսահամանությունն էր, ես լեռան կատարին էի, որի չորս կողմն անդունդ էր, իսկ դիմացն՝ ավելի ցածր լեռներ էին՝ պատված անտառներով: Ես զգում էի ամենը՝ բնությունը, քամին, հովը: Միայն հիմա լսողությունս սկսեց ընկալել քամու ու տերևների շփունից ծնված սոսափը: Ձեռքս առաջ պարզեցի, բայց չտեսա այն: Նայեցի ներքև ու մարմինս չկար, ես անտեսանելի էի, անմարմին, ասես հոգիս ազատվել էր մարմնիցս, բայց փորձում էր դեռ կառավարել այն: Անգամ չէի կարողանում մտածել: Ուղեղս շարունակում էր ընկալել շրջապատը, ոչ միայն տեսողական, լսողական, այլ նոր ու ինձ համար անծանոթ զգայարաններով: Ես տեսնում էի հեռուն, Արևն ու իր շողերը, զգում ինչպես են ֆոտոններն էներգիան հասցնում երկիր, ինչպես են ամպի գոլորշու հատիկներն ավելի մեծանում և քամուց այս ու այն կողմ շպրտվում: Զգում էի ինչպես է քամին յուրաքանչյուր ծառի սաղարթով անցնում, տարուբերում ճյուղերն ու տերևները, ինչպես են ծառերի արմատները կենարար հեղուկն իրենց միջով հասցնում տերևներին, սնում դրանց: «Սա անհավանական է, երազ», — վերջապես կարողացա միտքս կտրել ողջ բնությանն ընկալելու բարդ զգացողությունից: Նորից փորձեցի առաջ մեկնվել, այս անգամ ամբողջ մարմնով ու թվաց հիմա 50