Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 47

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ երգում, բայց հենց ես էի երգում գործընկերուհիներիցս մեն անընդհատ ասում էր՝ «սխալ նոտայով մի երգի», ես էլ առանց նեղանալու ավելացնում էի՝«Դու մի լսի» ու առիթը բաց չէի թողնում երգելու համար: Առաջին երկու ժամը այդքան էլ հետաքրիր չէր: Չորս կողմը խավար էր, սակայն արևածագից հետո ամեն ինչ փոխվեց: Ես ավելի շատ լուռ էի մնում, քան սովորաբար, միայն ֆոտոխցիկն էր ձեռքումս ժամանակն առ ժամանակ միանում ու անջատվում: Լուսանկարում էի հենց մեքենայի ընթացքից: Սկսվեց վերելքը: Եղանակն անմիջապես փոխվեց: Արևի շողերը կորան, երկինքը պատվեց սև ամպերով, իսկ մեքենան մեկ հայտնվում էր ամպի մեջ ու մեկ էլ դուրս գալիս: Մառախուղը հաճախ այնքան թանձր էր լինում, որ ոչինչ չէր երևում, բայց երբ մեքենան դուրս էր գալիս ամպի միջից, մի աննկարագրելի տեսարան էր բացվում մեր առջև: Երևում էր ձորը՝ պարուրված սպիտակ ամպերով, որ քիչ առաջ մեզ մառախուղ էր թվում: Այնպիսի զգացողություն էր, ասես մեկ մետր այն կողմ փափուկ ու ճերմակ բամբակ էր փռված ու ձեռքդ մեկնելով կարող էիր բռնել այն, բայց դա միայն խաբկանք էր, առավել ևս երբ ձյունաճերմակ բամբակի միջից դուրս էին թռչում թռչունները: Իսկ մենք շարունակում էինք վերելքը՝ նոր ամպերի մեջ մխրճվելով, որոնք հեռվից ամպ էին, իսկ ներսից՝ մառախուղ: Երբ ամպից ազատվում էինք ու մեր առջև բացվում էր լեռնային ճանապարհն ու ամպերով պատված ձորը, զարմացական բացականչությունները չէինք կարողանում զսպել: Առավել ևս երբ Արևի շողերն ասես ներս էին սողոսկում, մեզ լուսավորում, բայց ոչ այնքան հեռու գտնվող ամպից ներս չէին թափանցում: Հենց դուրս էին գալիս ամպի միջից, խիտ անտառներն այնքան պարզ էին երևում, որ նշմարվում էր ամպի սահմանը` սպիտակ եզրագծով գծած, որ ասես մեղմ փաթաթվել ու իր գրկի V