Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 46

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Երբեք չէր եղել, որ այդքան շուտ ճանապարհ ընկնեի: Արթնացա առավոտյան 03:00-ին, թեպետ ընդամենը երկու ժամ առաջ էի պառկել: Մեքենան պետք է մոտենար 04:15-ին: Բավական ժամանակ կար ճամպրուկը դասավորելու համար, չնայած գիտեի, վերջին պահին միշտ էլ մի բան մոռանալու եմ: Ճանապարհը երկար ու դժվար էր լինելու: Մեկնում էինք Հայաստանի ամենհարավային բնակավայրեր՝ Մեղրի ու Կապան: Փոքր ժամանակ էի եղել այնտեղ ու գրեթե ոչինիչ չէի հիշում, բայց հաճախ էի լսել ոլորուն ճանապարհների ու հատկապես Մեղրի քաղաքի բարիքների մասին: Հավատացած էի, որ հիանալի ուղևորություն էր սպասվում, բայց որ այդքան անականկալներով ու էքստրիմ պահերով հարուստ, չէի պատկերացնում: Առավոտյան հինգն էլ չկար Երևանից դուրս էինք եկել: Կատակում էինք, զվարճանում, երաժշտություն լսում մեկ մեկ 48