Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 43

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ վերջնականապես իրենով անելու համար: Եվայի հոգում մի նոր զգացողություն առաջացավ` մեծ ցանկություն Արմանին փարվելու, ներողություն խնդրելու և ասելու, թե որքան շատ է սիրում ու պատրաստ է ամեն ինչի` հանուն իրենց սիրո: Նա լուռ նայեց Կարենին` վերջին անգամ փորձել հասկանալու համար` արդյոք ճի՞շտ է ասում: Բայց Կարենի դեմքին կեղծիքի նշույլ չկար անգամ: Նրա կապույտ աչքերը հիշեցնում էին Արմանին: ―Ես գիտեմ, դու ուժեղ և համարձակ կին ես: Դու կկարողանաս լսել, հասկանալ ու ներել… Չէ՞ որ երբ սիրում ես մեկին, ապա անպայման կհասկանաս ու կներես նրան: Ամեն րոպեն թանկ է, ես չեմ կարող վստահ լինել, որ հաջորդ վայրկյանին դու կարող ես նրան ասել՝ ներում եմ: Կարենը երկու քայլ հեռու գնաց ու հայացքը թեքեց: ―Արմանը շատ նման է հորս, թե արտաքինով և թե բնավորությամբ: Այդ պատճառով մայրս նրան շատ է սիրում, իսկ ինձ, կարելի ասել, ոչ,― քմծիծաղով շարունակեց Կարենը,― գիտե՞ս` ինչո՛ւ եմ այս ամենն ասում քեզ. որովհետեև ինքս անցել եմ այդ ամենի միջով: Տարիներ առաջ, երբ անհոգ պատանի էի, ու ինձ թվում էր, որ աշխարհը միայն իմ շուրջն է պտտվում, անում, էի այն, ինչ ուզում էի: Իմ առօրյայից անպակաս էին խաղատները, միշտ ուշ էի գալիս տուն ու գրեթե ամեն օր` հարբած: Մի անգամ լուսադեմին նոր տուն հասա: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Ընկերներով հերթական անգամ մի լավ զվարճացել էինք, իսկ վերջում, առաջին անգամ թմրադեղ էին հյուրասիրել ինձ: Երբ մտա հյուրասենյակ, տեսա ծնողներիս: Նրանք ողջ գիշեր ինձ էին սպասել: Մայրս փակեց դեմքն ու դուրս սեկավ սենյակից: Չեմ էլ հիշում, թե ինչ ասացի ու փորձեցի քայլել սենյակիս ուղղությամբ: Հայրս ասաց, որ պետք է խոսենք անպայման, երբ ուշքի գամ, իմաց տամ: Այս բառերն ստիպեցին ինձ կանգ առնել: «Դու մտածում ես` ես հարբա՞ծ եմ»,― գրեթե գոռացի ես: Հայրս անակնկալի եկավ իմ պահվածքից: Ես երբեք չէի գոռացել: Մինչև հիմա նրա բառերն իմ ականջում են: «Դու կործանում ես քեզ: Միշտ մտածել եմ, որ ավելի լավ կլինի ինքնուրույն 45