Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 40

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Կարենը մոտեցավ պատուհանին ու մտահոգ մի հայացք նետեց փողոցի կողմը: ―Կա մեկ ելք միայն: Դու պետք է կարողանաս ներել նրան, Եվա: Եվան բարձրացրեց գլուխը: ―Նույնիսկ եթե ամեն ինչ կրկնվի՞: Որպես հոգեբան` դու պետք է հասկանաս նաև ինձ: Ես կներեմ նրան, բայց վախենում եմ, որ նորից ամենը կպատահի: Ամենաշատը ես վախենում եմ նրանից, որ չեմ կարող հաջորդ անգամ ներել նրան… Նա հազիվ էր կարողանում, զսպել հուզմունքը: Կարենը շրջվեց ու Եվայի աչքերում արցունքներ տեսավ: ―Ես լավ գիտեմ իմ եղբորը: Հիմա նա իսկապես քո օգնության կարիքն ունի: Դու կին ես ու չես ներում դավաճանությունը: 42