Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 4

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Աշնան անձրևոտ օրերն էին եկել: Աշունը շատ եմ սիրում, հատկապես երբ քայլում ես փողոցով ու դեղնած տերևների խշխշոցն ես լսում ոտքերիդ տակ: Մեղմ անձրև էր մաղում, բայց հաճելի էր քայլել ու զգալ աշնան շունչը: Նայեցի վեր, ամպերը վերջանալու ցանկություն չունեին, դանդաղ անձրևը երկար կտևի, նույնիսկ օրեր գուցե. Արևը չի շողա, ու բնությունն աշնան միջոցով իր թախիծը կարտահայտի` ասես մեռնող բնությանը վերջին հրաժեշտը կտա: Պարանոցիս զգացի անձրևի կաթիլի սառնությունը, բարձրացրի բաճկոնի օձիքն ու ձեռքերս ավելի խորը խոթեցի գրպաններս: Մտքումս նորից այն տողերն էին՝ աշնան թախիծը… Աշունը նաև ոգեշնչող է: Հիմա կծնվի հերթական բանաստեղծական տողը: Երկու տերև գրեթե միաժամանակ պոկվեցին դիմացի ճյուղից ու միասին պար բռնած` իջան վար: Դիմացից անցնող զույգը չնայեց դեղնակարմրավուն տերևներին. այնքան էին զբաղված ինչ-որ թեմայի քննարկումով, որ անգամ հեռվից լսվում էին նրանց 6