Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 39

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Վերջապես երկրորդ կրկներգից ինքն էլ է սկսում երգել: Արցունքները խեղդում են, բայց ձայնն աներեր է, հաստատուն: Դահլիճն ու երգչուհին երգում են միասին՝ առանց խանգարելու միմյանց, իսկ երջանկության ու տխրության արցունքները միախառնված դեռ հոսում են: Նա չի նայում դահլիճին, աչքերը փակ են, բայց դահլիճից ականջին են հասնում ոչ միայն երգի բառերը: Ինչ-որ շարժում կա այնտեղ, բայց այնուամենայնիվ չի բացում աչքերը: Ահա և վերջ. մեղեդու վերջանալուն պես դահլիճը լուսավորվում է: Դեռ նստած է: Լսվում են ծափեր: Բացում է թաց աչքերը: Ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում է: Հենց իր առջև երկրպագուներն են՝ ձեռքներին ծաղիկներ ու նրանց մեջ մի մանկիկ, որ ամենից առաջ է կանգնած՝ ձեռքին մի մեծ ծաղկեփունջ… Այո, սերը հաղթում է անգամ մահվանը, ինչպես երգի բառերն էին հնչում մի քանի վայրկյան առաջ: Չէ՞ որ փոքրիկի աչքերը Նրա աչքերն են: Այդ փոքրիկն իր մեծ սիրո ծնունդն է, իր կյանքի միակ հույսը: Հենց այդ սիրո մեծ ծնունդը նորից ստիպեց նրան ապրել: Հենց սիրո այդ մեծ հրաշքը նոր կյանք պարգևեց իրեն: —Իմ հրա՜շք, — շշնջաց նա: —Մայրի՜կ, մայրի՜կ, ես քեզ շատ եմ սիրում, բղավեց մոտ չորս տարեկան երեխան ու առաջ նետվով՝ գրկեց մորը… 41