Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 35

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ *** Հինգ տարի անց նա նորից բեմ կբարձրանա: Սիրտն այնպես է բաբախում, ինչպես այն տասնվեցամյա աղջնակինը, որ տարիներ առաջ պետք է առաջին անգամ բեմ դուրս գար, երգեր ամենամեծ դահլիճներից մեկում, իսկ հանդիսատեսը պետք է ունկնդրեր, քննադատեր իսկ հետո հիանար ու սիրեր իրեն՝ որպես բացառիկ ձայն ունեցող երգչուհու: Ինքը շատ էր սպասել այս օրվան, ու հավատացած էր. իր երկրպագուները ևս: Հինգ տարի քար լռությունից, լրատվամիջոցներից, հրավերներից ու համերգներից հեռու մնալով՝ այժմ նա նորից «կխոսի», բայց իր նոր ու հին երգերով: Մի քանի րոպե, ու ինքն արդեն բեմում կլինի: Շլացնող լույսեր, բազմահազար երկրպագուների ծափողջույններ, հիացական հայացքներ ու անթիվ ծաղիկիներ: Բայց չի լինի նա, ով իրեն նվիրեց այս ամենը, այս կյանքը, բեմը, երգարվեստն ու առաջին ծաղիկները: Նա, ով սիրեց ոչ միայն իր ձայնը, այլև հոգին: Սիրել 37