Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 29

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ակնթարթից է կախված, ամենը որոշվում է մեկ ակնթարթով ու երբեք չի փոխվում: Նա վեր ելավ ու փոքրիկ արահետով շարունակեց բարձրանալ: Բլրակից այն կողմ դաշտն էր, որ ձգվում էր հեռուներ: Հողը թաց էր, ու նա ստիպված էր դժվարությամբ շարժվել, մինչ հասավ նեղ, բայց ասֆալտապատ ճանապարհին: Նա հենց այն կողմ էր գնում, որտեղ պետք է փթթած ծիրաներիները լինեին: Հազիվ էր ոտքը դրել ասֆալտին, երբ լսեց մեքենայի շարժիչի ձայն: Մի սև մեքենա կանգ առավ հենց իր կողքին: —Բարև ձեզ: Մինչև Այգու թաղ V