Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 26

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ *** Գարնան արևը ժպտում էր իր ողջ ջերմությամբ, իսկ ծաղկած բալենիներն ու խնձորենիներն ավետում էին նոր կյանքի ու զարթոնքի մասին: Նեղ արահետով մի տղամարդ էր դանդաղ քայլում, այնքան դանդաղ, որ թվում էր թե ինչ-­որ բան է փնտրում: Բայց նա ոչինչ չէր կորցրել: Հյուրանոցում տեղավորելով ճամպրուկները` արագ դուրս էր եկել ու առաջին իսկ պատահած տաքսու վարորդին խնդրել, որ հասցնի իրեն այս փոքրիկ անտառը ու շատ էր ուրախացել, երբ գրեթե անփոփոխ էր տեսել այն: Հիմա անտառի փոքրիկ արահետով քայլում էր` վերհիշելով իր ողջ մանկությունը, անցյալը: Եվ այնքան հաճելի հուշեր էին արթնանում նրա հոգում, որ կրկին ուզում էր նույն արահետով նորից անցնել, նորից տեսնել այն ծառը, որն ինքն էր տնկել, մոտակա քարին իր անունը փորագրել... Փոքրիկ ձորակը, որտեղ նրա ողջ մանկությունն էր անցել, շատ չէր փոխվել, բայց կարծես օտարացած լիներ: Այն չէր, ինչ ուզում էր 28