Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 25

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ լույսդ քեզ նորից հույս կտա: Հոգ չէ, որ շատերը քեզ չեն հասկանա, խելագար կանվանեն, կդատեն, կպարսավեն: Նրանք լույսը տեսնել չեն կամենա, գուցե հիմա միայն, բայց հետո կզգան այն լույսը, որը Դու կտաս նրանց... Փորձությունները հատուկ են այն ուղուն, որով պետք է ընթանաս, բայց ամեն փորձություն հաղթահարելուց հետո պետք է պատրաստվես դիմագրավելու նորին: Չանտեսես փորձություններն այդ, այլապես կկորցնես դրանց հաղթահարելու հույսը, իսկ այդ դեպքում կլինես լույսից պոկված մի ստվեր միայն: Երբ հաղթահարես հիմնական փորձությունները, կտեսնես այն հավերժական լույսի աղբյուրը, որին իրականում հենց ձգտել ես, որ բարին է, որ սահմանն է մթի գծում ու անվերջությանը ձգտում: Այն, բոլոր նրանց հոգու մասնիկն է իր մեջ ամփոփում, ովքեր թեկուզ մեկ վայրկյան այս կյանքում լույսի մեկ շողով լուսավորվում են, հոգով Լույսին ձուլվել և նրա հետ անսահմանին հասնել երազում: Այս փոքրիկ մոլորակում և ողջ Տիեզերքում ամեն ինչ կատարյալ կարելի համարել միայն այն պատճառով, որ ցանկացած մասնիկ կազմված է ատոմներից, բայց յուրահատուկ է որպես ամբողջություն՝ բացառիկ ու անկրկնկնելի: Ինչպես ամեն ոք յուրահատուկ է հենց իրենով, այնպես էլ մեր կյանքի ուղիներն են շատ տարբեր: Ամենքս մեր ճամփան ենք փնտրում, ոմանք շարժվում են ուրիշների բացած արահետներով, իսկ ոմանք էլ հենց իրենք են գծում արահետն իրենց ու մնացածին առաջ տանում: Յուրաքանչյուրս նման ենք նաև միմյանց, միայն նրանով, որ գիտակից էակներն ենք ու ամենքս իր մեջ ամփոփում է լույսի մի փոքր մասնիկ: Անկախ նրանից թե այդ լույսը որքան մեծ է, կամ գրեթե չի առկայծում, այն կա և միայն մի փոքր կայծ է հարկավոր այդ լույսից կրակ վառելու համար ու այդժամ դու դառնում ես հանուն արդարության, հանույն լույսի պայքարողը: Գտիր այդ լույսը, ու առաջ գնա՝ հանուն բարու, գեղեցիկի և Լույսի գոյության... 27