Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 19

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ -Դա անհեթեթություն է և չի համապատասխանում իրականությանը: Կներեք, այլևս ոչ մի հարց: «Անկարելի է. մնում էր սա ու վերջ: Հիմա ի՞նչ կմտածեն հազարավոր մարդիկ: Իհարկե այն, ինչ իրեն հրամցնում է այս կամ այն թերթը: Չի կարող պատահել, անհապաղ պետք պարզել՝ որտեղ է հրապարակվել հոդվածը: Իհա՜րկե, ընդդիմադիր մամուլում: Կպարզենք, բայց որտե՞ղ եմ տեսել նրան, - մտածում էր դատախազության ներկայացուցիչն ու հանկարծ կանգ առավ, հիշեցի՜. անցած տարի սպանված լրագրողի հետաքննության ժամանակ: Այո, ես չեմ սխալվում, նա է: Նա վրեժ է լուծում»: Դատախազության ներկայացուցիչը հետ շրջվեց, մի պահ ասես ցանկացավ ետ գնալ: Արմանը, որ նրա կողքին էր ողջ այս ժամանակամիջոցում, զարմացած կանգ առավ: Բայց Մազմանյանը նորից հետ շրջվեց ու արագ մտավ դատարանի շենք: Իսկ այդ պահին երիտասարդ լրագրողուհին արդեն հեռու էր: Նրա ձեռքին նորից իր կար, բայց ոչ ձայնագրիչ, այլ բջջային հեռախոս: Նա շտապ հաղորդագրություն էր գրում՝ «Տեղադրիր հոդվածը կայքում, հենց հիմա: Ինչպես սպասվում էր՝ հերքեց»: Րոպեներ անց սկանդալային հոդվածն արդեն կլինի հասանելի համացանցից օգտվող յուրաքանչյուրի համար, իսկ մի փոքր անց արդեն բազմաբնույթ ու տարատեսակ քննարկումների տեղիք կտա: - Ահա այսպես, դե՛ հերքի՛ր: Գրեթե խավար էր սենյակում: Միայն ճաղապատ փոքրիկ պատուհանից թափանցող լույսը այլ բան էր վկայում` դրսում պայծառ առավոտ էր, իսկ ներսում խոնավության գարշելի հոտ էր տարածված: Անկյունում՝ երկաթե մահճակալին (եթե դա կարելի էր մահճակալ անվանել) պառկած էր երիտասարդ մի կին: Մի փոքր մոտիկից նայելու դեպքում չէր կարելի նրան երիտասարդ 21