Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 18

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ առաջ պարզեց: Լրագրողուհու կտրուկ շարժումնե՞րը գրավեցին նրա ուշադրությունը, թե այլ պատճառ կար, դժվար էր այդ պահին ասել: Սակայն դատախազության բարձրաստիճան պաշտոնյան ավելի կտրուկ պատասխանեց հերթական հարցին ու փորձեց առաջ շարժվել: Լսվեց հերթական հարցը. - Իսկ ոստիկանությունը որևէ քայլ չի՞ ձեռնարկում՝ պարզելու ինչ կապ է ունեցել մեղադրյալը կրոնական կազմակերպությունների հետ… Դատախազության ներկայացուցիչն ավելի շտապողական կեցվածք ընդունեց: -Եթե հաստատվի որ հանցագործությունն անմիջական կապ ունի կրոնական կազմակերպությունների հետ, ապա անպայման կսկվի նախաքննություն, սակայն նշեմ, որ մեղադրյալը մինչ օրս հերքել է, որ ինքը կրոնական որևէ կառույցի անդամ է: Դատախազության ներկայացուցիչը նկատեց նորից այն նույն լրագրողուհուն, իսկ լրագրողուհին ավելի առաջ մեկնեց ձայնագրիչը, այնուհետև զգալիորեն բարձր ձայնով տվեց իր հարցը. -Պարո՛ն Մազմանյան քիչ առաջ էլեկտրոնային թերթերից մեկում տպագրված հոդվածում նշվում է, որ Ձեր ընտանիքի որոշ անդամներ նույն կրոնական կազմակերպության անդամ են: Մի քանի լրագրողներ հայացքներ փոխանակեցին, իսկ դատախազության ներկայացուցիչը ակնհայտորեն անակնկալի եկավ: Լրագրողուհին ասես չնկատեց ու