Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 17

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ կրողն ու պահպանողն է եղել, չի կարողանում պայքարել այլևս: Ինչպես երևում է չի կարողանում: «Եկեղեցին չի՞ կարողանում մեր ազգային ինքնությունը պաշտպանել, թե՞ մենք ենք կորցրել այն անդարձ»: Նման հարցապնդումը իր հոդվածներից մեկում տպագրելուց հետո բավական մեծ աղմուկ բարձրացրեց, անգամ Եկեղեցու որոշ սպասավորներ խիստ վրդովվել էին այս հարցի շուրջ: Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքում էին իրենց հանդեպ անհանդուրժող վերաբերմունքից, զինված ուժերում ծառայությունից հրաժարվելու դեպքում (զինված ուժերում ծառայելը և զենք վերցնելը մեղք են համարում) քրեական պատասխանատվության ենթարկվելուց և այսպես շարունակ: Իսկ կրոնական հողի վրա կատարված սպանությունները, դեռահասների ինքանասպանության դեպքերը կոծկվում էին կամ հասցնում են հերքել, որ այդ անձիք եղել են իրենց շարքերում և այդ հերքումն էլ կատարվում էր խիստ «պաշտոնական»: Այս հանցագործությունը ևս եզակի չէր: Փողոցի անկյունում երևացին երկու մեքենաներ: -Ահա և նրանք, - կիսաձայն շշնջաց Լուսինեն ու թվային ձայնագրիչը հանեց պայուսակից: Մեքենաները կանգ առան մուտքի մոտ: Լրագրողներն անմիջապես շրջապատեցին դրանց: Հեռուստաընկերությունների աշխատակիցներն առաջինն սկսեցին: -Պարո՛ն Մազմանյան այսօր կհրապարակվի՞ դատավճիռը, արդյոք կա՞ նախնական տեղեկատվություն ինչ ելք կարող է ունենալ դատավարությունը, կմանրամասնե՞ք մի փոքր: -Նախապես հայտարարություններ չանեմ, սակայն փաստաբանի կողմից կրկնակի դատահոգեբանական փորձաքննության անցկացնելու միջնորդությունը բավարարվել է: Մազմանյանի ուշադրությունը գրավեց երիտասարդ լրագրողուհիներից մեկը, որ ներողություն խնդրելով իր գործընկերներից՝ մի փոքր առաջ եկավ ու ձայնագրման սարքը 19