Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 12

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր: Դատական նիստի սկսվելուն դեռ կար բավական ժամանակ, սակայն մեկ ժամից էլ ավելի կլիներ ինչ դռները փակվել էին, բայց հետաքրքրասեր մարդկանց հոսքը դեռ շարունակվում էր դատարանի շենք: Դժվար թե ամբոխի մեջ գտնվեր մեկը, որին հայտնի չլինեին դատական այս աղմկոտ գործընթացի մանրամասները: Գրեթե ամեն օր ԶԼՄ-ները նոր մանրամասներ էին ներկայացնում աղմկահարույց ու սարսռեցնող սպանության մանրամասների մասին և այսօր պիտի որոշվեր մանկասպման մորճակատագիրը, ով առանց երկմտելու խեղդամահ էր արել իր իսկ երեխաներին: Ի՞նչ կորոշի դատարանը, որքա՞ն կդատապարտվի երեսուներկուամյա կինը սեփական երեխաների սպանության համար: Դատարանի մուտքից քիչ այն կողմ հավաքված բազմության մեջ չէին դադարում աղաղակները. «Նման մայրերը իրավունք չուն ium