WWF-Ի ԿՈՂՄԻՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՋԱՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ18
Կովկասում ընձառյուծը այսօր անհետացման եզրին
գտնվող կենդանատեսակ է, ամբողջ էկոտարածաշրջանում
մնացել են միայն առանձին փոքր խմբեր:
Վերջին տասը տարիների ընթացքում WWF-ը զգալի
աշխատանք է կատարել Կովկասում ընձառյուծի կարգավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ծրագրեր է
մշակել և իրականացրել վերջինիս պահպանության համար:
WWF-ը IUCN-ի կատվազգիների գծով մասնագետների
խմբի հետ միասին նախաձեռնել է «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարության» զարգացման ծրագիր՝ ընդգրկելով կովկասյան էկոտարածաշրջանի
տարբեր շահագրգիռ կողմերի: Այդ ռազմավարության
հիման վրա WWF-ը մշակել է «Ընձառյուծի պահպանության
ազգային գործողությունների պլան» տարածաշրջանի
յուրաքանչյուր երկրի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար, որը հաստատվել է այդ երկրների պետական
մարմինների կողմից:
2002 թվականից ի վեր WWF-ը համագործակցել է ՀՀ
բնապահպանության նախարարության, բնության հատուկ
պահպանվող տարածքների (ԲՀՊՏ), Բնապահպանության
պետական տեսչության, տեղական համայնքների, ոչ
պետական կազմակերպությունների և գիտական հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով Հայաստանի
հարավում խթանել ընձառյուծի պահպանությանը: WWF-ի և
18
Աղբյուրը՝ «WWF-ի ջանքերը ընձառյուծի պահպանության ուղղությամբ
տալիս են իր արդյունքները» (http://armenia.panda.org/?214876%2FWWF):
ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
85