Arlen Shahverdyan Լռության գինը | Page 80

այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ: Որպես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները: Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 7 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով լիովին կախված է միջանցքների գործառնությունից: Վտանգման հիմնական գործոնները: Արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է: Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում (23213.5 հա), «Արևիկ» ազգային պարկում (34401.8 հա), «Զանգեզուր» արգելավայրում (25870.64 հա), «Խուստուփ» արգելավայրում (մոտ 7000 հա): 2002 թվականից սկսած Հայաստանում WWF-ը աջակցում է ընձառյուծի պահպանությանը և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ կատարում է տեսակի մոնիտորինգ արեալի սահմաններում: Անհրաժեշտ է մշակել միջոցառումներ՝ արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր և մանր պահպանվող տարածքների ցանցում: Ներկայումս WWF-ը սկսում է «Հարավային Կովկասում էկոլոգիական մի