Arlen Shahverdyan Լռության գինը | Page 8

դրա մասին: Սակայն, միևնույն ժամանակ, դրանց շարքում կան այնպիսիք, որոնք իրենց վեհասքանչությամբ ստեղծագործական ներշնչանքի աղբյուր են դառնում գրողի համար, և պարզապես հնարավոր չէ դրանք չներկայացնել: Հենց դա է «Ամբերդ. քարաշեն լեռը» ստեղծագործության նպատակը՝ ներկայացնել պատմամշակութային այս յուրահատուկ կոթողը2: Երբ առաջին անգամ եղա Ամբերդում, հասկացա, որ տեսածը անհրաժեշտ է մատուցել, և որ ծնվում է գեղարվեստական նոր արձակ ստեղծագործություն: Սակայն Ամբերդում եղած ցանկացած ոք կվկայի, որ անհնար է գրել այս ամրոցի մասին, անհնար է այն նկարագրել՝ չանդրադառնալով հայրենի բնությանը: Իսկ լինելով անսահման բնասեր մարդ՝ ես այնքան կամրջող թելեր տեսա Ամբերդի ու մարդ–բնություն հարաբերությունների միջև, որ ինձ համար պարզ դարձավ. սկսում եմ գրել նոր ստեղծագործություն: Բացի այդ, կարծում եմ, որ Հայաստանի ռազմապաշտպանական-ամրաշինական ժառանգության հանրահռչակումը կարևոր է ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, երիտասարդությանը կրթելու, ազգային արժեքներին հաղորդակից դարձնելու առումով: Երկրորդ ստեղծագործությունը «Բծավոր տեսիլքը» վերնագրով պատմվածքն է՝ նվիր