Arlen Shahverdyan Լռության գինը | Page 79

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾ16. ՏԵՂԵԿԱՆՔ Տարածվածությունը: Արեալը ներառում է Հյուսիսային Կովկասը, Անդրկովկասը, Արևելյան Թուրքիան, Հարավային Թուրքմենստանը, Իրանը, Աֆղանստանը: Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը՝ «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Ապրելավայրերը: Չոր լեռնատափաստաններ, չորային նոսրանտառներ, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններ: Կենսաբանական առանձնահատկությունները: Մարգագետիններն օգտագործում է միայն ձնազուրկ ժամանակ տեղափոխվելու համար, քանի որ ձյունածածկը կարևոր սահմանափակող գործոն է: Շատ կարևոր է նաև դժվար հասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս ընձառյուծին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու, ինչպես նաև հանգստանալու: Որսում են նաև վայրի խոզ, 16 Առաջավորասիական (պարսկական, կովկասյան) ընձառյուծ (լատ.՝ Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus ciscaucasica): Առաջավոր Ասիայում բնակվող ընձառյուծի ենթատեսակ է, որը Կատվազգիների ընտանիքի ընձառյուծ կենդանատեսակի ամենախոշոր ենթատեսակներից մեկն է աշխարհում: Նախկին ԽՍՀՄ տարածքում առաջավորասիական ընձառյուծը հաճախ անվանվում էր Panthera pardus tulliana կամ Panthera pardus ciscaucasica, իսկ Panthera pardus saxicolor տերմինը օգտագործում էին արևմտյան մասնագետները։ Ներկայումս լայն կիրառության մեջ են հատկապես կովկասյան ընձառյուծ, իսկ արևմտյան աղբյուրներում՝ պարսկական ընձառյուծ անվանումները (տես «Panthera pardus ssp. saxicolor» (http://www.iucnredlist.org/details/15961/0)): 78 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ