Arlen Shahverdyan Լռության գինը | Page 75

առյուծի հետ, և նրանք արդեն երկու ձագուկ ունեին: Ընձառյուծների մի փոքրիկ ընտանիք, որտեղ մայրն ամբողջովին տրվել էր ձագերի խնամքին, իսկ հայրն ապրում էր մոտերքում՝ հսկելով տարածքը: Պարզեցինք նաև, որ նորածին ձագուկները ընդամենը մի քանի օրական էին: Կույր, խուլ, լիովին անօգնական ձագուկներին մայրը կերակրում, ջերմացնում, խնամում ու պահպանում էր անձնազոհաբար: Այդ ընթացքում նա ոչ սնվում էր, ոչ ջուր խմում և չէր թողնում որևէ մեկին մոտենալ որջին, անգամ իր զուգընկերոջը: Արուն ուղղակի մասնակցություն չէր ունենում ձագերի խնամքին ու դաստիարակությանը: Երբ վերադառնում էինք, հանկարծ հեռվում մի պահ նկատեցինք արուին, որը մի արագ ցատկ կատարեց և կորավ ծառերի ստվերում: Ցատկի այդ հրաշալի պահը զորեղ ու բարեկազմ վայրի այս գիշատչի շարժման սոսկ մի պահը չէր: Սա վայրի բնության կյանքի մի մեծ ու, միևնույն ժամանակ, գեղեցիկ դրվագ էր, որը խորհրդանշում էր այդ կյանքի ռիթմը: Ընձառյուծի ցատկը, ասես, վայրի բնության կյանքի զարկերակը լիներ: Մենք պետք է պահպանենք բոլոր վայրի արարածներին՝ ապահովելու համար կյանքի զարկերակի անխախտ ռիթմը: Բոլոր վայրի արարածներն ունեն ապրելու իրավունք: Բնության կյանքի յուրաքանչյուր պահը շատ կարևոր է: Մենք պետք է հոգ տանենք վայրի բնության նկատմամբ, սիրենք ու հարգենք այն, անենք ամեն ինչ՝ այն պահպանելու համար: Մենք բնության մի մասն ենք, մեր կյանքը բնության պահերից մեկն է… Մենք կարող ենք ու պետք է խաղաղ ապրենք կենդանիների հետ: Ցավոք, առ այսօր շարունակում ենք անխղճորեն սպանել ու վերացնել վայրի կենդանիներին, սպանել նրանց նետերով ու հրազենով, թունավորել նրանց 74 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ