Arlen Shahverdyan Լռության գինը | Page 73

– Ո՞վ ես արա, ինչ գործ ունես ստեղ, բա որ քեզ գյուլլեինք: Ես այդ պահին այնպես զայրացա նրանց ցինիկ ու նենգ պահվածքից, որ ամբողջ ցասումս դուրս ժայթքեց: Առյուծի պես մռնչալով նետվեցի այդ տականքի վրա և այնպես հարվածեցի ու տապալեցի գետնին, որ այդ վայրկյանին նրա աչքերը վախից, ասես, դուրս թռան, իսկ ընկնելիս էլ՝ կրակեց օդ: Մյուսները խառնվեցին ու վրա հասան՝ շրջապատելով ինձ: – Գժվել ե՞ս, արա, – գոռում էին նրանք և փորձում բռնել ինձ, որ չշարժվեմ: – Ո՞ւրա, ո՞ւրա, – գոռում էի ես, – ուրա՞, ո՞ւր եք տարել, ո՞վա սպանել, ձեզանից ո՞ր մեկը սպանեց… Հասկացան, որ զայրույթս այնքան մեծ է, որ մի պահ հետ գնացին՝ խուսափելով նոր հարվածից: – Ուրա՜, ուրա՜, – վեր կենալով ասաց նա, ում հարվածել էի, – եսիմ՝ ուրա՜, չջոգեցինք՝ ոնց կորավ: Կենդանի ես պաշտպանում, եքա մարդ ես, դրա եղածն ինչա՞, հայվանա, էլի… – Հայվանը դո՜ւ ես, – ասացի, – քեզանից լավ հայվա՞ն, զենքը ձեռդ տղամարդու տեղ ես քեզ դրե՞լ, հինգ հոգով զենքերով ընկել եք էդ խեղճ կենդանու հետևից: Ե՞րբ եք սովորելու բնությանը հարգել, ե՞րբ եք հասկանալու, որ սենց այլևս չի՜ կարելի: Քեզանից օգտակար ա իրա գոյությունը, քեզանից ավելի շատա արժանի օդ շնչի… Իմ զայրույթից նրանք մի տեսակ սթափվել էին: Ագրեսիային փոխարինելու էր եկել զգուշավորության զգացումն ու քաշվածությունը, քանի որ չէին պատկերացնում, որ ինչ-որ մեկը կհայտնվի այդտեղ ու այդպես անձնվիրաբար կպայքարի իրենց «ավարի» պաշտպա72 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ