Arlen Shahverdyan Լռության գինը | Page 70

չկանգնել ամբողջ հասակով՝ որսագողերի ու նրանց արձակած գնդակներից պաշտպանվելու համար: Ես դա կարդացի նրա խառնված հայացքում: Մի՞թե գիշատիչը այդ պահին, երբ մազից էր կախված հենց իր կյանքը, փորձում էր ինձ էլ զգուշացնել ու պաշտպանել: Ընձառյուծը նորից մռնչաց ու ես անկախ ինձնից հնազանդվեցի: Գազանի հայացքը գոհունակություն արտահայտեց. նա կարծես ասում էր. «Վերջապես գլխի ընկար, զգույշ նստիր տեղդ, գլուխդ չհանես»: Եվ իսկապես, մեծ էր հավանականությունը, որ ինձ կդիպչեր գնդակներից մեկը կամ որ ինձ կսպանեին՝ ընձառյուծի տեղը դնելով: Խիտ թփուտներ արանքից դժվար է նշմարել՝ մարդ է, թե՞ գազան: Ձայները մոտենում էին, ու վիճակը դառնում էր անելանելի: Հանկարծ ընձառյուծը մի ոստյունով տեղից մոտ մի երկու մետր վեր թռավ դեպի իր որջը ծածկող հողաթումբը: Դա շատ վտանգավոր էր, քանի որ այդ դիրքում նա ուղիղ հրացանների փողերի դիմաց էր: Ընձառյուծը կարծես ուզում էր տեսնել, թե վտանգը որ կողմից է գալիս և ինչ պետք է անել, ուր փախչել: Ես նայեցի շուրջս՝ փորձելով նրա համար գտնել մի որևէ ելք, փախուստի մի որևէ միջանցք: Այդ պահին ես իմ կյանքի համար չէի անհանգստանում, ամբողջ ուշքս ու միտքս այն էր, որ նրան մի բան չլիներ: Այդ պահին ես և՜ վախեցած էի, և՜ խիստ զայրացած հարձակվող խուժանի վրա և, միևնույն ժամանակ, ինձ խիստ պարտավորված էի զգում կենդանու կյանքի համար, չէ՞ որ իմ ցեղի արարածներ էին այդ պահին նրան վտանգում, չէ՞ որ հազիվ էի իրեն համոզել, որ բոլոր մարդիկ չեն վտանգավոր, և ահա հարձակում մարդկանց կողմից: ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 69