Arlen Shahverdyan Լռության գինը | Page 61

յում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում (հատկապես՝ Ճավա, Սումատրա կղզիներում), Արաբական թերակղզում, Ռուսաստանում (ավելի ստույգ՝ Կովկասի հյուսիսում), Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հարավային Կովկասում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն և Շրի Լանկա կղզիներում: Այսօր այս արեալը շատ ավելի է կրճատվել, սեղմվել են դրա սահմանները, և շատ երկրներում ընձառյուծը, ցավոք, այլևս չի հանդիպում կամ հանդիպում է խիստ փոքր, կասեի՝ խորհրդանշական թվաքանակով: Ընձառյուծները վաղուց անհետացել են նաև մայրցամաքային Եվրոպայում (այն դեպքում, երբ Չորրորդական ժամանակաշրջանում ընձառյուծները տարածված էին Եվրոպայով մեկ՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Ռումինիայի տարածքներում): Սակայն եթե Եվրոպան որպես աշխարհամաս ընկալենք ոչ թե իր բուն մայրցամաքային տարածքով, այլ ավելի ընդլայնված սահմաններով (ներառյալ՝ Կովկասը և Թուրքիան), ապա պետք է նշել, որ, այո, ընձառյուծը այսօր էլ Եվրոպայի ամենախոշոր կատվազգին է և խոշոր գիշատիչ կաթնասուններից մեկը՝ գորշ արջի, գայլի, լուսանի հետ միասին: Նրանք, ովքեր ընձառյուծ տեսել են միայն հեռուստացույցով ու լավ չեն պատկերացնում այս կենդանու իրական չափսերը՝ նշեմ, որ ընձառյուծի համաչափ, գեղակազմ մարմնի երկարությունը 107–160 (երբեմն՝ 180) սմ է, պոչինը՝ 75–110 սմ, կենդանի զանգվածը՝ 32–42 կգ, երբեմն՝ մինչև 60 կգ: Էգերն ավելի փոքր են: 60 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ