Arlen Shahverdyan Լռության գինը | Page 59

ու նայում էինք ընձառյուծին… Այդ պահին ես մտածում էի, թե ինչ հրաշալի է բնությունը, երբ նրան ձեռք չեն տալիս ու չեն վնասում, մենք էլ մեկն ենք բնության մյուս բոլոր արարածներից: Հետո՞ ինչ, որ բանականություն ունենք, չէ՞ որ շարունակում ենք ապրել էլի նույն մոլորակի վրա, որի վրա նրանք էլ են ապրում՝ ընձառյուծն էլ, առյուծն էլ, մողեսն էլ, օձն էլ, ծառերն էլ, բոլորը: Եվ այդ պահին զգում ես, թե ինչքան մեծ են նրանք, ավելի երկար պատմություն ունեն, գոյություն են ունեցել մարդուց շատ առաջ ու եկել-հասել են մեր օրերը: ՈՒ հիմա մենք իջել էինք մեքենայից ու հիացած հայացքով դիտում էինք այդ տեսարանը, կուսական բնության այդ անկյունը, որտեղ հաստաբուն ծառն արդեն քանի հարյուրամյակ կանգուն էր, և ընձառյուծը հանգստանում էր անխռով ու անվրդով: Հրաշալի, անկրկնելի պահ էր, որը հավերժ մնաց իմ հոգում որպես բնության հետ ներդաշնակության, նրա պարգևած խաղաղության ու երջանկության վկայություն»12: Գիրքս վերընթերցելու նպատակը մեկն էր՝ կրկին մի պահ տեղափոխվել դեպի կուսական բնության գիրկը, մտովի վերադառնալ այն արահետները, որտեղով միգուցե անցել էր ընձառյուծը, նկատել այն, ինչը հնարավոր չէր եղել նկատել առաջին արշավի ժամանակ, որոնել ընձառյուծին թարմ հետքերով՝ փորձելով հասկանալ նրան, կռահել, թե ուր կգնար, ինչպես կվարվեր: Ես ուզում էի՝ որքան հնարավոր է շատ բան իմանալ ընձառյուծի մասին նախքան վայրի բնության գրկում նրան հանդիպելը: Կատվազգիների ընտանիքի այս առանձնահատուկ ներկայացուցիչներից 12 Ա. Շահվերդյան, Ապրելու իրավունք, Երևան, 2011, էջ 185: 58 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ