Arlen Shahverdyan Լռության գինը | Page 57

վեր, դեպի ժայռի մյուս կողմում գտնվող անտառի հատվածը: Այն, որ մոտերքում ընձառյուծ կա, մեզ արդեն զգաստացրեց, թեև վստահ էինք, որ կենդանին ինքն էլ վախեցած կլինի: Ուղղակի մի բան է մարդուց մշտապես խոսափող վայրի ընձառյուծը, մեկ այլ բան է մարդու «միջավայրում» վանդակի մեջ ապրած ու մարդու կողմից կեղեքված գիշատիչը, որն արդեն հասցրել է «նեղանալ» մարդուց ու հնարավոր հանդիպման դեպքում կարող էր վնասել, ոչ թե պարզապես խուսափել հանդիպումից: Հնարավոր էր նաև, որ կենդանին վիրավոր էր, այդ մասին լուր չկար: Իսկ եթե նա վիրավոր էր, ապա ավելի կատաղած ու վտանգավոր էր և իրեն պաշտպանելու համար հաստատ կհարձակվեր: Արդեն երեկո էր, որոշեցինք հետ վերադառնալ: Տեսախցիկը տեղադրել չստացվեց, քանի որ շուտով մութն ընկնելու էր: Որոշեցինք դա անել հաջորդ օրը, մանավանդ որ արդեն կար մոտավոր տեղը, թե որտեղ պետք է այն տեղադրել: Ներքուստ շատ լարված էինք. կենդանին կարող էր լինել ցանկացած անկյունում, դարանակալած լիներ բարձր թփերի մեջ կամ քարաժայռի մոտ, այնպես որ՝ հնարավոր հանդիպման սպասում էինք ամեն վայրկյան: Հետաքրքիր զգացողություն է, երբ որոնում ես գիշատիչ գազանի, այն էլ՝ ճկուն, խորամանկ, ճարպիկ ընձառյուծի, որը մանևրելու, էլ չեմ ասում՝ քողարկվելու վարպետ է: Բծավոր մորթին նրան համարյա անտեսանելի է դարձնում լանդշաֆտի գունավորման մեջ, և հնարավոր է՝ կենդանին լինի կողքիդ և դու չնկատես նրան: Դա կարծես բնության արարչագործության հրաշքներից մեկը լինի, երբ կենդանին իր գունավորմամբ այնպես է քողարկվում, որ նրան նկատում ես մեծ դժվարությամբ: 56 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ