Arlen Shahverdyan Լռության գինը | Page 56

հանգստանալ: Ես առաջարկեցի մի կտոր բան ուտել և, մինչև ինքը պայուսակից կհաներ սննդամթերքը, որոշեցի մի քիչ քայլել: Ծառերով շրջապատված մի բացատում էինք, որտեղ մեծ քարեր էին: Բացատի եզրին հողաշերտի մի փոքր հատված զուրկ էր խոտածածկից ու այդտեղից վեր էր խոյանում քարաժայռային մի հսկա զանգված: Ակնհայտ էր, որ կեռ հիշեցնող այդ զանգվածից այն կողմ էլի անտառ է, այն էլ՝ խիտ անտառ: Ընկերս նստեց մի քարի վրա, ես իրենից մի քանի մետր հեռավորության վրա քայլում էի ու հետևում այս ու այն կողմ թռչող թիթեռնիկներին: Հունիս ամիսն էր, ու արևը հաճելի ջերմություն էր սփռում, միջատներն էլ ակտիվացել էին ու իրենց բազմերանգությամբ հարստացրել բնութ muhum