Arlen Shahverdyan Լռության գինը | Page 52

նրան՝ դժվար է ասել, սակայն կան մարդիկ, որոնց բավականություն է պատճառում անօգնական կենդանուն ստորացնելը, նեղացնելը, վնասելը, կան այդպիսի երկոտանի «հիվանդներ»… Իրավիճակը թեժանում էր, այդ մարդը փորձում էր ավելի մոտենալ գազանին՝ մեկ անգամ ավելի նրան խփելու համար… …Այդ օրը ինձ համար սովորականի նման երեկոյան տանը նստած հեռուստացույց էի դիտում, երբ լուրերով հաղորդեցին, որ երկրի հարավում մեծահարուստներից մեկի տանից փախել է խոշոր կատվազգի: Ամենաառաջին միտքը, որը այդ պահին ծագեց ուղեղումս, հետևյալն էր. «Դարձյալ վանդակ, դարձյալ կենդանի՝ անազատության մեջ, վանդակի մեջ, լարված ու ճնշված, դարձյալ կենդանիներին մարդկանց կողմից վանդակում պահելու խնդիր…»: Սկզբում այդ լուրն ինձ զարմանալի թվաց, քանի որ նման դեպքերում կփորձեին կոծկել այն՝ տվյալ մեծահարուստի անունը չշրջանառելու համար: Սակայն, որքան հասկացա, լուրը հավաստի էր, քանի որ հարցազրույց կար նաև մարզպետի հետ: Կասկածներս փարատվեցին, երբ տեսանյութից հայտնի դարձավ, որ կենդանին նախքան փախուստը լրջորեն վնասել է իր «խնամողին», որն այդ ժամանակ գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Ես անմիջապես կապվեցի լրագրողական շրջանակի իմ ընկերների հետ՝ փորձելով ճշտել նյութն ու հնարավորինս շատ տեղեկույթ ստանալ: Պարզվեց, որ դա ոչ թե խնամողն է եղել, այլ հարուստի տան պահակներից մեկը, որը մոտեցել ու նեղացրել է անազատության մեջ գտնվող լարված կենդանուն՝ փորձելով «գժվեցնել» նրան ու հարվածել փայտով: Այդպիսի դեպքեր էլի են գրանցվել, ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 51