Arlen Shahverdyan Լռության գինը | Page 48

Սակայն մենք խախտում ենք կենդանիների այդ նույն իրավունքը: Չմոռանանք նաև, որ շատ կենդանաբանական այգիներ չունեն տարրական հարմարավետ պայմաններ. կենդանիներն այնտեղ պահվում են անթույլատրելի պայմաններում: Կենդանու մեկ առանձնյակին պահելով կենդանաբանական այգում՝ մենք նվազեցնում ենք այդ տեսակի ընդհանուր թիվը վայրի բնության մեջ: Մենք մեկընդմիշտ զրկում ենք կենդանուն ազատ ապրելու իր իրավունքից: Էլեկտրոնային մամուլում ես հանդիպել էի մի շատ ուշագրավ հոդվածի՝ «Կենդանաբանական այգիները բնության պահապաններ չեն»9 վերնագրով, որում նշվում էր կենդանաբանական այգիներում կենդանիների կյանքի մասին: Արդարության համար, սակայն, չեմ կարող չնշել, որ կենդանաբանական այգիները հաճախ կարևոր դեր են ունենում հազվագյուտ և անհետացող կենդանիների պահպանման, նրանց ուսումնասիրման, անգամ՝ բազմացման գործում: Ավելին. կան կենդանաբանական այգիներ, որոնք բազմացնում են հազվագյուտ կենդանիների ու ազատ արձակում նրանց վայրի բնության գիրկը՝ այդպիսով նպաստելով դրանց պոպուլյացիայի վերականգնմանը: Եվ ուրեմն, ո՞րն է պատասխանը, արդյո՞ք պետք է փակել բոլոր կենդանաբանական այգիները, թե՞ դրանք այնուամենայնիվ պետք են, քանի որ ունեն ինչպես բնապահպանական ու գիտահետազոտական, այնպես էլ բնաճանաչողական նշանակություն: Ի վերջո, չէ՞ որ կենդաբանական այգիների շնորհիվ է միայն, որ քաղաքաբնակ միլիոնավոր մարդիկ կարողանում են մոտիկից 9 Տես «Zoos Are Not Conservationists» (http://blog.petaasiapacific.com/animals -in-entertainment/zoos-are-not-conservationists): ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 47