Arlen Shahverdyan Լռության գինը | Page 47

այգիների գործունեությանը և առաքելությանը նայել երկու կողմից՝ հաշվի առնելով այն տխուր փաստը, որ աշխարհում որոշ կենդանաբանական այգիներ վերածվել են յուրօրինակ սպանդանոցների, որտեղ միջազգային մասնագիտական ծրագրերի ու պարտավորությունների պահպանման քողի տակ իրականացվում էր բարբարոսություն: Ինչքան գրում էի, այնքան ավելի էի զգում, որ հոդվածս պարունակելու էր լուրջ քննադատություն, սակայն ոչ թե մեր՝ Երևանի կենդանաբանական այգու, այլ առհասարակ կենդաբանական այգի երևույթի հասցեին: Եվ բացի այդ, ինչպես նշեցի, հարցին անդրադառնալու էի երկու դիտակետից՝ փորձելով և՜ գնահատել կենդանաբանական այգիների դերն ու նշանակությունը, և՜ հասկանալ, թե ինչու է երբեմն կենդանաբանական այգիների նկատմամբ ձևավորվում հակասական վերաբերմունք, ինչու է կասկածի տակ դրվում դրանց գոյության անհրաժեշտությունը: Ես միշտ կարծել եմ և այսօր էլ համոզված եմ, որ վայրի կենդան V