Arlen Shahverdyan Լռության գինը | Page 45

Ի՞նչ պիտի սովորեին այդ երեխաները: Չէ՞ որ նրանց առջև սպանեցին ու մորթեցին կենդանի արարածի: Այն միտքը, որ մարդը կարող էր այսչափ դաժան ու սառնասիրտ լինել, պարզապես սարսափելի էր7: Առողջ ընձուղտին սպանելուց հետո, շարունակելով զարմացնել ու զայրացնել միջազգային հանրությանը, 2014 թ. մարտի 26-ին Կոպենհագենի կենդանաբանական այգում իրականացվեց հերթական անտրամաբանական սպանդը: Այս անգամ այգու աշխատակիցները քնեցնելով սպանել էին չորս առյուծների: Այգին հայտնել էր, որ ստիպված է եղել «էվթանազիայի ենթարկել» երկու տասը ամսական ձագերի և նրանց տարեց ծնողներին՝ առաջ քաշելով մի քանի պատճառաբանություն. 1) առյուծների ազատավանդակում մտադիր են եղել տեղավորել երիտասարդ արու առյուծի, իսկ վերջինս, միևնույն է, կսպաներ բոլորին, հատկապես՝ ձագերին, 2) չէր կարելի թույլ տալ, որ նորեկ երիտասարդ արուն զուգավորվեր ծեր էգի հետ, քանի որ էգի մոտ առաջ կգային ծննդաբերության և ձագերի խնամքի հ