Arlen Shahverdyan Լռության գինը | Page 44

Կենդանու կրտումը, ինչպես բացատրում էր կենդանաբանական այգու ղեկավարությունը, կունենար «անցանկալի հետևանքներ», իսկ նրան ազատ բաց թողնել նույնպես չէր կարելի. հայտնի չէ, կենդանի կմնար նա, թե ոչ: Բացի այդ, դրա համար աֆրիկյան երկրներից թույլտվություն ստանալ հեշտ չէր լինի: BBC-ի եթերում Մարիուսի մասին ռեպորտաժի հայտնվելուց հետո Յորքշայրի կենդանաբանական այգին կենդանուն ընդունելու պատրաստակամություն էր հայտնել: Կենդանու հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Շվեդիայի կենդանաբանական այգիներից մեկը: Կենդանուն փրկելու իր պատրաստակամությունն էր հայտնել նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Այս պատմության ամենազարհուրելի պահը կենդանու սպանությունն է, որը վերածվել էր «արյունալի շոուի»: Թե՜ սպանությունը, թե՜ նրա ընթացքն առաջացրել էին հազարավոր մարդկանց զայրույթը: Ընձուղտին բառի բուն իմաստով մորթել էին, և այդ դաժան տեսարանի ականատեսն էին եղել նաև այդ ժամանակ իրենց ծնողների հետ այգի այցելած փոքրիկ երեխաները: Ընդ որում, նրանցից շատերը զարմանալի սառնասրտությամբ և հետաքրքրությամբ տեսագրել էին գործընթացը։ Կենդանուն այդ կերպ ցուցադրաբար մորթելու՝ այգու բացատրությունը ուղղակի անհեթեթ էր. իբր երեխաները տեսնեն ու իմանան, թե ինչից է կազմված ընձուղտը: Մինչդեռ ամբողջ այդ տեսարանը հիշեցնում էր ծաղր բնության հանդեպ, և պարունակում էր սադիզմի ու դաժանության քարոզչություն: ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 43