Arlen Shahverdyan Լռության գինը | Page 41

Այս պատմությունը սկսվեց Երևանի կենդանաբանական այգում: Լինելով մեր կենդանաբանական այգու մեծ սիրահար՝ դեռ փոքր տարիքից մշտապես այցելում եմ, ուսումնասիրում այն, իսկ պատանեկան տարիքում նույնիսկ պահ եղավ, երբ հնարավոր էր, որ անգամ աշխատեի այնտեղ՝ որպես «юнат» («юный натуралист»): Այ, այդպես սիրում էի ու սիրում եմ մեր այգին, և սիրտս ցավում է նրա համար: Հերթական անգամ այցելել էի այգի՝ իմ հեղինակային կայքում տեղադրվելիք ապագա հոդվածի համար տեքստ պատրաստելու նպատակով: Հոդվածում ես ոչ միայն անդրադառնալու էի այգու գործունեությանը, այլև փորձելու էի ներկայացնել հասարակություն-կենդանաբանական այգի կապը: Շրջեցի այգում, հետո նստեցի այգու սրճարանում, բացեցի «նոթբուքս» և սկսեցի գրել. «Կենդանաբանական այգին մեր հասարակության և, հատկապես՝ դրա բնասեր հատվածի ոչ միայն ավանդական սիրելի վայրերից մեկն է, այլև մեր քաղաքում վայրի բնության գիտակրթական օջախներից մեկը՝ որպես կենդանի, շնչող մի օրգանիզմ: Այդ օրգանիզմի զարկերակի անխախտ աշխատանքը մեր բոլորի պատվի գործն է: Հարկավոր է պարուրել մեր սիրելի այգին հոգատարությամբ և ուշադրությամբ ու դնել մեր հոգատար ձեռքը այգու «զարկերակին»՝ մշտապես զգալով նրա կյանքի ռիթմը: Հասարակությունը պետք է լինի հոգատար, պահանջող ու հետևողական, փորձի հնարավորինս աջակցել այգուն՝ յուրաքանչյուրն իր ունեցած լծակներով ու հնարավորություններով, որպեսզի մեր սիրելի այգին, վայրի բնության մեր այս գողտրիկ անկյունը դառնա բոլորիս հպարտությունը և պետության բնապահպանական այցեքարտը տարածաշրջանում: 40 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ