Arlen Shahverdyan Լռության գինը | Page 39

բաղնիք է բերվել կավե փողրակներով, իսկ տաք ջուրը լողասրահ՝ երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով՝ տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ամբերդի ջուրը 4-5կմ հեռավորությունից բերվել է կավե խողովակներով։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ։ Բերդաքաղաքի հարավարևմտյան կողմից բացվել է սալածածկ գաղտնուղի (գետնուղի) պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Ամբերդի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի ուսումնասիրման համար: 38 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ