Arlen Shahverdyan Լռության գինը | Page 36

իրենց տաշվածությամբ: Ամբերդն ունի մեր հոգածության կարիքը, այս ամրոցը լայնատարած բնապատկերի պատմամշակութային փայլող գոհար է, որը կարող է խամրել ժամանակի ընթացքում: Հեռանալով ամրոցից ու մի վերջին հայացք գցելով նրա վրա՝ համոզվում ես, որ հաստատ հետ ես գալու, այս անգամ արդեն՝ հայացքով գրկելով ու շոյելով ամեն մի քարն ու թուփը, որն այս ընթացքում քոնը դարձավ: Ամբերդից հեռանալիս խորապես համոզվում ես նաև, որ հայրենի ամբողջ բնությունն է քոնը, իմը, մերը, և յուրաքանչյուրիս ներսում ապրում է ու կապրի այսպիսի մի քարաշեն լեռ, հասկանում ես, որ մեր ներսի «Ամբերդը» կշարունակի անառիկ ու հզոր մնալ, եթե սիրենք ու պահպանենք հայրենի բնությունը: ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 35