Arlen Shahverdyan Լռության գինը | Page 25

բարձրանալը, նույնքան և ավելի դժվար է իջնելը: Մի ոտքի սխալ դիրք և դու կգահավիժես ներքև: Մենք իջանք զգուշորեն, քարաժայռերից իջնող քարայծների նման վստահ գետնին դնելով մեր ոտքերը, բայց և լեռների վարպետ ձյունահովազի պես զգուշորեն հաշվարկելով ամեն մի քայլը: Դեպի եկեղեցի տանող ճանապարհին նկատեցինք մի ծառ, որի ճյուղերին, հավանաբար ցանկությունների ու երազանքների իրականացման հույսով, կապված էին զանազան գույների կտորներ, լաչիկներ: Ամբերդից դեպի եկեղեցի երկար ժամանակ իջնում ես, հետո ճանապարհը ուղղվում է ու սկսում ես մոտենալ եկեղեցուն: Եկեղեցու մատույցներում մի յուրահատուկ խաղաղություն պատեց մեզ: Այստեղ անգամ ամրոցն է անզոր, քանի որ հաղթահարելով Ամբերդը՝ ասես հոգու խաղաղություն ես գտնում եկեղեցու ներսում, որը մեծ չէ, բայց իր ոգեղենությամբ՝ անսահման է: Ներսում՝ քարին հենած խաչը, որպես հնություն ներկայացված կենցաղի քարաշեն ու կավաշեն իրերը, խաչքարերի կտորներ: Այդ «ինտերիերը» անմիջապես կտրում է քեզ ամրոցի ներսում հոգիդ պատած մարտական տրամադրություններից ու խաղաղությամբ է պարուրում, իսկ եկեղեցու գագաթին կուտակված գորշավուն ամպերը վկայում են, որ այստեղ անգամ երկինքն է խտացնում իր տրամադրությունները: 24 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ