Arlen Shahverdyan Լռության գինը | Page 21

մեջ մի պահ պետք է կարողանանք տեսնել ու գնահատել այն, ինչի մի մասնիկն էլ մենք ենք: Որքան էլ մեր կյանքը տեխնիկապես հագեցած ու հարմարավետ է, որքան էլ քաղաքը լի է վայելքներով՝ ամենահարմարավետ, խաղաղ ու ներշնչանքով լի անկյունը մեզ համար, միևնույն է, շարունակում են մնալ վայրի բնությունը կամ քաղաքի մաքուր, կանաչ այգին կամ գողտրիկ պուրակը, որտեղ մի պահ կտրվում ենք նույն այդ քաղաքի կյանքի հորձանուտից, շնչում գործարանների արտազատումից մաքուր օդ, որտեղ մեր հոգիները խաղաղվում են ու լիցքավորվում ծառերի կանաչ սաղարթի ներքո: Ամեն անգամ բնությանը վնաս հասցնելիս պետք է գիտակցել, որ դրանով մենք ավելի գորշ ու մռայլ ենք դարձնում այն աշխարհը, որտեղ ապրում ենք, գիտակցել, որ վնասելով բնությունը՝ մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի մեր իսկ ստեղծած աշխարհի գունազրկումն ու իմաստազրկումը, կործանումը… Եվ այս ամենը խիստ նկատելի է հենց լեռների գրկում վեր խոյացող Ամբերդ ամրոցի մոտ, երբ զգում ես, թե որքան կապված են եղել մեր նախնիները բնության հետ, և թե որքան ենք մենք այսօր, ցավոք, հեռացել բնությունից: Ամբերդի ամրոցին նայելով հասկանում ես, թե որքան բնաճանաչ ու բնասեր են եղել այն մարդիկ, ովքեր ժամանակին բնակեցրել են այն, որքան սերտ ու անմիջական է եղել նրանց շփումը բնության տարերքի հետ, որքան զգալի է եղել բնության ազդեցությունը նրանց վրա և, միևնույն ժամանակ, որքան կարևոր է եղել այդ ազդեցությունը նրանց աշխարհընկալման ձևավորման ու զարգացման, գեղեցիկը տեսնելու ու գնահատելու հարցում: Այդպիսի ամրոց կառուցելը մեր նախնիներից պահանջել է իմացություն ու հարգանք բնության նկատմամբ, խնամք ու հոգածություն դրա 20 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ