Arlen Shahverdyan Լռության գինը | Page 19

ման և անկուշտ ցանկությունների բավարարման միջոց չէ, կամ մեկանգամյա օգտագործման խաղալիք, որով կարելի է խաղալ ու դեն նետել: Ամենևին, բնությունը ամբողջ տիեզերքի Արարչի և մարդու միջև հավերժական սիրո և այդ սիրո նկատմամբ անշեղ հավատքը կամրջող ու ներդաշնակ միջոցն է: Իսկ սերը դեպի բնությունը մարդու՝ Արարչին ավելի մոտ ու հաղորդ լինելու հնարավորությունն է, որն ամրապնդում է նաև մարդու հավատքը հավերժականի, անեզր սիրո և բարեպաշտ ապրելակերպի նկատմամբ: Սերը դեպի բնությունը մարդուն մոտ է պահում բնության մյուս արարածներին ևս, ինչը օգնում է նրան չհեռանալ իր բնօրրանից, ինչպես նաև չխորթանալ ու չարհամարհել կյանքի կենսաբանական այլ ձևերին: Սերը դեպի բնությունը արդար միտքն է ու մաքուր խիղճը, որոնցով ապրում է մարդը: Նա չի կտրվում այն մայր կենսամիջավայրից, որտեղ ինքն էլ է սկիզբ առել ու զարգացել, այն կենսամիջավայրից, որն ստեղծվել է իրենից առաջ: Մարդը բնության մի մասնիկն է, և նրան տրված է մոլորակի վրա ապրելու հավասար իրավունք: Եվ միայն բնության, շրջակա միջավայրի հետ խաղաղության ու ներդաշնակության մեջ ապրելով է մարդը դառնում ընդհանուր տան կարևոր անդամը, իսկ որպես բանական էակ՝ այդ տան տերը, տան խաղաղության և անվտանգության պատասխանատուն, բոլոր կենդանի արարածների ապրելու իրավունքի պաշտպանության երաշխավորը: Անբացատրելիին որևէ կերպ բացատրություն տալու մարդու փորձերը սին են, իսկ խաղաղ ու ներդաշնակ ապրելու, սիրելու ու սիրված լինելու նրա մշտական ձգտումները ցանկալի արդյունք չեն տալիս, եթե մարդն ապրում է բնությունից անջատ՝ արհամարհելով կամ անտեսելով այն, ավելին՝ վնասելով բնությանը: 18 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ