յանալ որպես մարդու ստեղծագործ մտքի, երևակայության
ու տքնաջան աշխատանքի արդյունք: Այդպիսով մայր
բնությունը արժանին է մատուցում մարդուն և ընդգծում
մոլորակի վրա նրա տեղն ու դերը, նրա՝ որպես ստեղծարար
մտքով օժտված արարածի բացառիկությունը:
Նույնը չի կարելի ասել մարդու մասին, որը, ցավոք,
երբեմն այնքան է տարվում իրենով, որ հաճախ ի զորու չէ
ոչ միայն գնահատելու բնությունը, այլ նաև պահպանելու
այն: Սեփական գերիշխանության, գերակա դիրքի հաստատման սին ջանքեր գործադրելիս մարդը փորձում է
«հաղթել» բնությանը մի պատերազմում, որը չկա, կամ որը
միայն ինքն է սանձազերծում: Մարդը փորձում է ցույց տալ,
որ ինքն է բնության տերը, սակայն նույն այդ տիրական
նկրտումների մեջ մոռանում է, որ տեր լինել, չի նշանակում
սպառել բնությունը, կեղեքել այն ու