Arlen Shahverdyan Լռության գինը | Page 15

զարմանք ու սպասումի արդարացում, կամ՝ այդ ամենը միասին: Ճանապարհի ընթացքում իշխող մի տեսակ մեղմ, խաղաղ ու միապաղաղ հանգստությունից հետո ամրոցի տեսքը միանգամից արթնացնում է, զգաստացնում, հիացնում: Մի պահ անգամ չես էլ հավատում, որ 21-րդ դարում, տեխնոլոգիական զարգացման այս արագընթաց դարում դեռ պահպանվել էն միջնադարյան այսպիսի կոթողներ, որոնք միանգամից, «ձեռքի» մի շարժումով քեզ տեղափոխում են դարերի խորքը՝ կտրելով մերօրյա քաոսից ու առօրյա վազքից: Քարակերտ այս ամրոցը գտնվում է մի հսկայական ընդարձակ վայրում և իր տեսքով ասես հանգրվան լինի, երկար սպասված հանգրվան, երկար ճանապարհից հետո որպես պարգև տրվող «հանգիստ»: Ամբերդը շրջապատող ժայռոտ բլրակներն ու իջվածքները ստեղծում են մի յուրօրինակ պատկեր: Այդ ժայռաբեկորները, որոնցից մի քանիսն ասես կենդանություն առած առասպելական արարածներ լինեն, կարծես անմիջականորեն շփվում են իրենց կողքով անցնող մարդկանց հետ: Սուր անկյուններով ու, երբեմն, ահարկու տեսքով մեծ ու փոքր այդ ժայռաքարերն ու հսկա ժայռաբեկորներն այնքան մոտ են դեպի ամրոց տանող նեղլիկ արահետներին և այնպես են շրջապատում յուրաքանչյուր կածան, որ թվում է, թե քայլում ես՝ հաղթահարելով դժվարություններ, պատերազմելով առասպելական արարածների, դևերի ու չարքերի դեմ: Իսկ ամրոցն անխռով է, այն բլրի բարձունքից հանդարտ ու խրոխտ նայում է ստորոտում իրենց նուրբ ճյուղերը դեպի երկինք ձգած ծառերին, ձորի մեջտեղով հոսող նեղլիկ գետակին ու լանջերին ասես թիկնած քարերին, 14 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ