Arlen Shahverdyan Լռության գինը | Page 14

որքան էլ տեսարանները հիասքանչ էին ու շուրջբոլորը՝ խաղաղ, միևնույն է՝ ներքին սպասումի մի ուրույն տրամադրություն էր իշխում, զգում էինք, որ առջևում մեզ ինչ-որ հիասքանչ բան է սպասում: Կանաչ թփուտները մերթ մեծանում էին ու հիշեցնում նոսր անտառ, մերթ ավելի նոսրանում ու դառնում էին լանջերը զարդարող աղքատիկ մի «հագուստ»: Լանջերին ննջող սպիտակավուն խոշոր քարերը կարծես մարգարտահատիկներ լինեին, որ հատուկ տեղադրել էր բնությունը: Հետո տեսարանը բացվեց, քանի որ քարաժայռերը մնացին հետևում, ու տեսադաշտն ընդարձակվեց: Հիմա արդեն միայն զանգվածեղ բլրակներն էին, որ լռելյայն հետևում էին մեր ճանապարհին: Որքան բարձրանում էինք վեր, այնքան մառախուղն ավելի էր թանձրանում, և մի պահ մեզ թվաց, թե հասնում ենք խորհրդավորության շղարշով պատված կախարդական հեքիաթի «խորքը», գլխավոր «թատերաբեմը»: Ճանապարհի այս հատվածում աչքի էին զարնում ճամփեզրից դեպի ձորը գլորվող քարերի կտորտանքները, որոնք մի յուրօրինակ շարժ էին ստեղծել այդ քար լռության մեջ: Լանջերին երևում էին ասես դրանց խորքից դուրս ժայթքած հրաբխային զանգվածներ, որոնցից ամեն մեկն ուներ իր ուրույն տեսքը: Ճանապարհի երկու կողմերում բլուրները այնպես էին պատել այն, կարծես դարսված էին իրար վրա: Գեղեցիկ տեսարան էր՝ բլուրը բլրիի վրա, բլուր բլրի հետևից: Եվ դարձյալ մառախուղը, որը գրկի մեջ էր առել այդ ամենն ու միաձուլել ընդհանուր սպիտակագորշավուն երանգի մեջ: Երբ բլուրները ավարտվեցին, ասես միանգամից մեր առջև վեր խոյացավ Ամբերդի ամրոցը: Ոչ մի բանի հետ չի համեմատվի այդ զգացողությունը. հիացմունք, անսպասելի ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 13